Facebook-ը նոր կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությանը հակազդելու միջոցներ է ձեռնարկել
Facebook ամերիկյան ընկերությունը միջոցներ է ձեռնարկել համանուն սոցիալական ցանցում եւ իրեն պատկանող Instagram-ում 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու նպատակով, կորոնավիրուս, որը թոքաբորբի բռնկում է հարուցել: Այդ մասին ասված է հունվարի 30-ին Facebook-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ընկերությունը թվարկել է մի շարք քայլեր, որոնց միջոցով մտադիր է օգնել օգտատերերին ավելի արժանահավատ տեղեկատվություն ստանալու այդ կորոնավիրուսի վերաբերյալ: Դրա համար պլանավորվում է կիրառել փաստագիտական ստուգման ալգորիթմը, որը կօգնի բացահայտելու ստահոդ տեղեկությունները եւ սահմանափակելու դրանց բազմացումը Facebook-ում եւ Instagram-ում:
Facebook-ը խոստանում է ստուգումների արդյունքների մասին տեղեկացնել այն օգտատերերին, որոնք կփորձեն ոչ դիտավորյալ հաղորդակից դարձնել ոչ հավաստի կոնտենտին: Ընկերությունը նաեւ պատրաստվում է սոցիալական ցանցերից հեռացնել մոգոնումները 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման գործուն միջոցների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: