Ռուսաստանը մնում է վրացական գինու հիմնական ներմուծողը
Վրաստանը 2019 թվականին Ռուսաստան է արտահանել շուրջ 59 մլն շիշ գինի, ինչը 9 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին վրայում են հանրապետության Գինու ազգային գործակալության՝ հունվարի 23-ին հրապարակված տվյալները:
Ռուսաստանը մնում է վրացական գինու հիմնական ներմուծողը: Երկրորդ տեղում, ըստ գործակալության տվյալների, Ուկրաինան է: 2019 թվականին Վրաստանն այդ երկիր է արտահանել ավելի քան 10 մլն շիշ գինի, ինչը 4 տոկոսով պակաս է, քան 2018 թվականին: Մատակարարումների ծավալով առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը. անցյալ տարի Վրաստանն այդ խմիչքից այնտեղ վաճառել է ավելի քան 7 մլն շիշ, ինչը 2 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Գործակալությունում նշում են, որ վրացական գինու արտահանումն աճում է նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը (աճը՝ 48 տոկոս), Մեծ Բրիտանիան (աճը՝ 60 տոկոս) եւ Բելառուսը (աճը՝ 74 տոկոս): Ընդամենը 2019 թվականին Վրաստանն արտահանել է մոտավորապես 94 մլն շիշ գինի, ինչը 9 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Արտահանված գինու արժեքը կազմել է 240 մլն դոլար, ինչը տարեկան արտահայտությամբ ավելի է 17 տոկոսով: Վրացական գինին արտահանել է 341 ընկերություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: