Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար, որը հունվարի 8-ին կործանվել է Թեհրանի մերձակայքում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հունվարի 20-ին, տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունվարի 20-ին, ժամը 11։00-ի սահմաններում խցերից մեկի խուզարկությամբ սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 0․3 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներին նմանվող զանգված՝ առանձնացված երեք պոլիէթիլենային փաթեթներում։
2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ:
«Վրաստանի օրինակն եք բերո՞ւմ. ամբողջ Վրաստանն «օրենքով գողա. այս օրենքը անզոր թուղթ է». Մարուքյան
Վիճաբանությանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավորներին Արարատ Միրզոյանը հեռացրեց նիստերի դահլիճից
Սաուդյան Արաբիայի զինված ուժերում հայտնվել է ամբողջությամբ կանանցից բաղկացած առաջին զինվորական ստորաբաժանումը:
«Նստե՛ք տեղներդ». Արարատ Միրզոյանը կարգի է հրավիրում պատգամավորներին
«Մենք հաճախ խուսափում ենք ԶԼՄ-ներին պատասխանատվության կանչելուց». Հովհաննիսյան
Ռուսաստանի Տոմսկի մարզի Պրիչուլիմսկի ավանում բռնկած հրդեհից, նախնական տվյալներով, զոհվել է Ուզբեկստանի տասը քաղաքացի եւ Ռուսաստանի մեկ կին քաղաքացի:
«Բոլոր ոլորտներում գնում ենք իրական սեփականատերերի բացահայտման». Սրբուհի Գալյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դերասան, պրոդյուսեր եւ երգիչ Դմիտրի Խառատյանին շնորհավորել է 60-ամյա հոբելյանի առթիվ: Հեռագրի տեքստը հունվարի 21-ին հրապարակվել է Կրեմլի կայքում։
Այսօր խորհրդարանում «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ բազմաթիվ առիթներով նշել են, որ դեմ են հանցավորությանը, սակայն պահում են այն սկզբունքը, որ մարդուն պետք է դատեն իր արարքների համար:
«ՀՀ-ում գործունեություն են իրականացնում գոյություն չունեցող ԶԼՄ-ներ». Արման Բաբաջանյան։
«Ոնց որ «Մենք ենք մեր սարերը» լինի» . Գյուղացի
«Սուտ հեքիաթներ են, էշ ու ձի, առողջ ու հիվանդ անասուն». Գյուղացի:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:
Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքներիամփոփմանը եւ 2020 թվականի անելիքներին:
Հունվարի 18-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ բաժին բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկին։
«Իսլամական պետության» նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
v
Գյուղացիները փակել են Մխչյան գյուղի ճանապարհը. Բողոքի ակցիա ընդդեմ սպանդանոցների.։
Բյուջե 2020-ում պարտադիր պետք է անդրադարձ լիներ գազի գնի հնարավոր թանկացման ռիսկերին, սակայն այս խնդիրը ներառված չէ Բյուջեի մասին օրենքի ռիսկերի բաժնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Հունվարի 19-ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ: