Պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար:
Թուրքիայի ցամաքային և օդային ուժերը ներխուժել են Հյուսիսային Իրաք և ռազմական գործողություններ սկսել «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ։ «Մագիլ» անվանումը ստացած օպերացիան սկսվել է մայիսի 27-ին։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հասել է 11-ի:
«Սրա պատասխանը հարցրեք Ալեն Սիմոնյանից, չնայած սա պայմանավորված է մենաշնորհ ստեղծելով, որ մարդը փող աշխատի, մի քիչ էլ իրենց տա, որ «Ռենջ» առնեն, «գարաժը» կանգնեցնի»,- ասաց նա։
ԱԺ 2019-ի մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը չհաստատվեց քվորում չլինելու պատճառով: Հերթական նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ:
ԱՄՆ-ը Պարսից ծոցում իր դաշնակիցների հետ կոնսուլտացիաներ է վարում այն խնդրի շուրջ, թե ինչ հերթական քայլեր պետք է ձեռնարկվեն Իրանի նկատմամբ:
Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին համարում է արկածախնդիր եւ Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տալիս նրան չնշանակել որեւիցե պաշտոնի:
Օրերս ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագիծը։ Օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, այն չի ներառում օնլայն ծառայությունները:
ԱԺ-ն քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց « Լուսավոր Հայաստան » խմբակցության գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր կենսաթոշակ ստանալու համար լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացնել մինչեւ 15 տարի:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏԲԽ) նիստի մասնակիցները մայիսի 29-ին որոշում են ընդունել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին շնորհել ԵԱՏԲԽ-ի պատվավոր նախագահի կոչումը:
Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Հերացու փողոցում ծառ են կտրում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Նուր-Սուլթանում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:
Ալյասկայի երկու բնակիչ է զոհվել Կանադայի Յուկոն տարածաշրջանի Ուայթհորս քաղաքում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Բուքմեյքերական ընկերության աշխատակիցները փակեցին Բաղրամյան պողոտան:
Դեռեւս 2008 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մարդաշատ հանրահավաք էր անցկացրել: Ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին Ազատության հրապարակում մասնակցել էր նույնքան մարդ, որքան փետրվարի 16-ի նրա նախընտրական վերջին հանրահավաքին:
Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ:
Մայիսի 29-ին, ժամը 03:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը:
2018 թվականին Վենեսուելայում գնաճը կազմել է 130 060 տոկոս:
Մայիսի 29-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն կարծիքին է, որ իր երկիրը դրական առաջընթաց ունի եվրաինտեգրացման ճանապարհին, դրանում նրան ոչինչ չի խանգարի:
Սեբաստիան Կուրցը, որը մայիսի 28-ին վայր է դրել Ավստրիայի կանցլերի լիազորությունները, հույս ունի երկրի կառավարոթյունը գլխավորել սեպտեմբերին նշանակված վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու(Brexit) հետ կապված ճգնաժամը «եվրասկեպտիցիզմի դեմ պատվաստանյութ» է դարձել Եվրամիության համար:
Մայիսի 28-ին Արցախում տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որը վարեց նախագահ Իշխան Զաքարյանը: Նա խորհրդանշական համարեց, որ Ստեփանակերտում անցկացվող նիստը համընկել է պատմական օրվա՝ Առաջին Հանրապետության տոնի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 28-ին ավարտված իր այցը Ճապոնիա արտակարգ հաջող է եղել:
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցումներով կքննարկի մի շարք օրենքի նախագծեր, տեղի կունենա նաև կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը ԵՄ-ի հանգուցային պաշտոնների թեկնածուներին կորոշի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, ըստ որում Եվրոպայի հիմնական կառույցների ղեկավարներ պետք է դառնան «ուժեղ առաջնորդներ»։
«Ինչպես հայտնի է` մայիսի 27-ին դատավորները արտահերթ ժողով էին հրավիրել, որտեղ տարբեր հարցեր էին հնչել: «Ժողովուրդ» թերթը երեկ գրել էր, որ դատավորներից Զարուհի Նախշքարյանը ամբիոնից դատավորներին վախկոտ էր անվանել եւ դեռ ավելին, խոսել էր ՍԴ եւ Վճռաբեկի միջեւ առկա տարաձայնության մասին: