«Մենք տարածաշրջանի մեր դաշնակիցների հետ խորհրդակցում ենք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը». Ջոն Բոլթոն

ԱՄՆ-ը Պարսից ծոցում իր դաշնակիցների հետ կոնսուլտացիաներ է վարում այն խնդրի շուրջ, թե ինչ հերթական քայլեր պետք է ձեռնարկվեն Իրանի նկատմամբ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Մենք տարածաշրջանի մեր դաշնակիցների հետ խորհրդակցում ենք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը: Դրա համար եմ ես այստեղ: Մենք բանակցություններ ենք վարում այն հարցի շուրջ, թե որը կարող է լինել մեր պատասխանը Պարսից ծոցում Իրանի եւ նրա ազդեցության տակ գտնվող խմբավորումների գործողություններին: Մեր նպատակն է Իրանին հասկանալ տալ, որ այդօրինակ գործողությունները կարող են շատ ուժեղ պատասխանի հանգեցնել ԱՄՆ-ի կողմից»,-ասել է Բոլթոնը, որը այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել Իրանի հետ հարաբերությունների սրվելու ֆոնին:

Նրա խոսքը մեջբերել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Բոլթոնը նշել է, թե գրեթե հաստատված է, որ Իրանն է կանգնած նավերի, այդ թվում՝ սաուդական լցանավերի վրա հարձակումների հետեւում, որոնք կատարվել են Օմանի ծոցում՝ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մերձակայքում:

Բոլթոնը տարածաշրջանում Իրանի գլխավոր հակառակորդը համարվող ԱՄԷ է ժամանել արաբական երկրների եւ Պարսից ծոցի պետությունների գագաթնաժողովների՝ Սաուդյան Արաբիայի Մեքքայում գագաթնաժողովների գումարման նախաշեմին, որտեղ Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը պատրաստվում է քննարկման համար առաջարկել տարածաշրջանում իրադարձությունների զարգացումն Իրանի շուրջ եւ սաուդյան օբյեկտների վրա կատարված հարձակումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս