
Նազարբաևը դարձավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏԲԽ) նիստի մասնակիցները մայիսի 29-ին որոշում են ընդունել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին շնորհել ԵԱՏԲԽ-ի պատվավոր նախագահի կոչումը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի առաջին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուքիբայը:
«Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ նեղ կազմով նիստի ընթացքում որոշում 1 ընդունվել Նուրսուլթան Նազարբաեւին շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչումը»,-գրել է Ուքիբայը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտնել է, որ, հաշվի առնելով Նազարբաեւի պատմական ավանդը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է նրան շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: