Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորների մեջ է «Գավառ» հեռուստաընկերության օպերատորը
Մայիսի 29-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ.Խ., ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել դաշտամիջյան հատված:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը և ուղևորը՝ Գ.Մ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Գավառի ԲԿ: Բժիշկները Գ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Պ.Խ.-ինը՝ միջին ծանրության:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Ներթառչյանն աշխատում է «Գավառ» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի