
Վենեսուելայի Կենտրոնական բանկը հայտնել է 130 000 տոկոս գնաճի մասին

2018 թվականին Վենեսուելայում գնաճը կազմել է 130 060 տոկոս: Դա հետեւում է երկրի Կենտրոնական բանկի (ԿԲ) զեկույցից, որը հրապարակվել է երեք տարվա ընթացքում առաջին անգամ:
2013-ից մինչեւ 2018 թվականը, նշված է հաղորդագրության մեջ, երկրի տնտեսությունը, որի 96 տոկոսը կազմում է նավթային հատվածը, կրճատվել է 47,6 տոկոսով: 2013 եւ 2014 թվականներին նավթի արտահանումից շահույթը կազմել է համապատասխանաբար 85,603 եւ 71,732 միլիարդ դոլար, մինչդեռ 2018 թվականին արտահանումը նվազել է մինչեւ 29,81 միլիարդ դոլար:
Զեկույցից նաեւ հետեւում է, որ այս տարվա ապրիլին գնաճի մակարդակը կազմել է 33,8 տոկոս, իսկ հունվարից մինչեւ մարտ՝ համապատասխանաբար 196,6 տոկոս, 114,4 տոկոս, 34,8 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքսը»: