Մոսկվայի Վարշավյան ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում բռնկած հրդեհի մակերեսն ավելացել է՝ հասնելով 7 հազար քառակուսի մետրի:
Ես այդ գործի վերաբերյալ տեղեկություն չունեմ, թող դատախազությունը զբաղվի, պարզապես սելեկտիվ և ընտրովի չպետք է լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:
Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարին: Ըստ նրա, հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է:
Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանում նշվող Չեզոքության օրվա առիթով:
Սիրիայի Դերաայի նահանգում՝ Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու, երեք երեխա է զոհվել ականի պայթյունից, տուժել են եւս չորսը:
Առաջարկում եմ վարչապետ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։
Իր առանձնատանը ժամեր շարունակ տևած խուզարկությունից հետո ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը կարճ զրույց ունեցավ առանձնատան դարպասների մոտ գտնվող լրագրողների հետ:
Դեկտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» արտահայտած դիրքորոշմանը, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախկինում շատ հարցերում միմյանց հետ համակարծիք էին, երբ հանդես էին գալիս «Ելք» դաշինքով. «Բայց հենց այստեղ է մեր տարբերությունը, որովհետև շատ բաներ մենք ասում ենք՝ այսպես է ճիշտ, բայց հենց գալիս է անելու պահը, դուք ասում եք՝ վույ-վույ, աման-աման՝ անել է պետք, ժողովուրդ ջան: Հիմա որ ասեմ, էլի կասեն՝ երրորդ ճանապարհ, այ ձեր ցավը տանեմ, դուք իսկի դուրս չեք գալիս այդ ճանապարհից, մի հատ գտեք, էլի, նոր բանում… վույ-վույ, աման-աման, եղբայր, ուզո՞ւմ եք ունենալ ժողովրդավարական Հայաստան, վստահ եմ, որ ուզում եք, այ ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք ամեն անգամ գալիս-հասնում առվին, ասում եք՝ չէ, կթրջվենք»,- իր ելույթում նշեց Արարատ Միրզոյանը:
Ռուբեն Հայրապետյանը, ում տանը վաղ առավոտից խուզարկություն է տեղի ունենում, քիչ առաջ դուրս եկավ լրագրողների մոտ և հայտարարեց, որ այսօր երեկոյան ինքը կհնչեցնի բոլոր հարցերի պատասխանները: Հարցին, թե ինչ են հայտնաբերվել ձեր տանը, նա կատակեց՝ ասելով. «1 հատ ՍՈՒ 35 ինքնաթիռ են գտել, 1 հատ Տ-90 տանկ…»:
Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան։
Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել:
Զատուլինը՝ «Լազարևյան ակումբի» երրորդ նիստի մասին
«Սենատում ընդունված բանաձևն օրենքի ուժ չունի». Սուրեն Սարգսյան
«Դատավորները հասկանում են, որ կալանավորումը բացարձակ ապօրինի է». Վիկտոր Սողոմոնյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Առկա գեոպոլիտիկ իրավիճակում «ժողովրդավարությունը» որպես արտաքին քաղաքական դոկտրին հռչակած Փաշինյանը ակնհայտորեն կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները՝ մեզ կանգնեցնելով իր տգիտության և կարճատեսության «հաշիվը փակողի» կարգավիճակում:
168 Մամուլի տեսություն
60 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան:
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչման:
Գերմանիայում առնվազն 25 մարդ է տուժել Սաքսոնիայի դաշնային երկրամասի Բլանկենբուրգ քաղաքի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը, ու հորդորեց հարցնել նրան, ով «պատվերն իջացրել է»:
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որը դեկտեմբերի 12-ին հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, ակնկալում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը։
Վերջին 1.5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ՝ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների։ Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ’ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին:
Ինչպես հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում, այրվում է կուտակած ածուխ: