Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.80C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1989 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.30C