«Թող Վանեցյանը համարձակվի և անի՝ լավություն արած կլինի». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության  քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի խոսքով, եթե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի մասին որևէ բացասական բան իմանար, ապա կբացահայտեր։

«Վանեցյանն այսօր դիրքավորվել է՝ որպես հակառակորդ, այսինքն՝ բացահայտվել է՝ որպես հակառակորդ, չնայած միշտ եղել է։ Եթե նման բացասական բան լիներ, նա կբացահայտեր, գոնե մասամբ կբացահայտեր։ Իսկ եթե աշխատանքային բնույթի տեղեկություններ կան, որոնք կարող են ինչ-որ ձևով վնասել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին կամ ղեկավարին, հնարավոր է՝ այդպիսի բաներ լինեն։ Բայց սա այդպիսի մեծ սարսափելի բան չէ, թող համարձակվի դա անի, թող անի, և ժողովուրդն ավելի կմոբիլիզացվի, և մեծ հանրային պահանջ կձևավորվի ԱԱԾ համակարգը մաքրելու համար»,- ասաց Վ. Ավետիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031