Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում: Այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով:

Հյուրերը պատմել են իրենց հանդիպումների, տպավորությունների մասին՝ նշելով, որ դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ստեղծում ինչպես փորձի ու գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ համագործակցություն ստեղծելու համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նման երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը, հորդորել ու քաջալերել լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող, հանդես գալ արագ փոփոխվող աշխարհին համահունչ գաղափարներով: Հաջողություն մաղթելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը ողջունելի է համարել իրենց մասնագիտական հմտությունները նաև Հայաստանում կատարելագործելու նրանց մտադրությունները:    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս