ՍԴ նախագահի հայրն այս պահին ԱԱԾ-ում է

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ում է գտնվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը: Մանրամասները կհայտնենք քիչ անց:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։

Հրայր Թովմասյանի հայրը՝  75–ամյա Վարդան Թովմասյանը, իր տուն ԱԱԾ քննիչների այցելության մասին ասել էր, թե  ընդամենը հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։

Տեղեկացնենք նաև, որ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Կարդացեք նաև

«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- ընդգծել է նա:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031