«Լռել չի կարելի… իշխանությունը չափն անցնում է… իշխանությունն անձնական տեռոր է սկսել». Ավետիք Իշխանյան

«Դատարանները չպետք է պատկանեն ժողովրդին, չպետք է ենթարկվեն որևէ մեկին, ո՛չ մեծամասնությանը, ո՛չ փոքրամասնությանը, ո՛չ իշխանությանը»,- այս մասին այսօրվա քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ վստահեցնելով, որ սա այսօրվա ամենամեծ խնդիրն է:

Ա. Իշխանյանը նշեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին ինքը բավականին ոգևորված է եղել, բայց խորհրդարանական ընտրություններից հետո սկսվել է հիասթափությունը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում մամուլի հետ շատ չի շփվել:

«Բայց Հրայր Թովմասյանի քավոր-սանիկ հարաբերություններին անդրադառնալն ու «Հայելի» ակումբի դեմ հարձակումը ստիպել են ինձ այսօր խոսել»,- ասաց Իշխանյանը:

Կարդացեք նաև

Նա վստահ է, որ, եթե Հրայր Թովմասյանը սկսեր հնազանդվել այսօրվա իշխանությանը, ապա իր նկատմամբ այս դիմադրությունները չէին լինի: Վստահ է՝ իշխանությունն արդեն չափն անցնում է: Ու ամեն ինչ գնում է դեպի 1937 թիվ, և իշխանությունն անձնական տեռոր է սկսել:

Ըստ իրավապաշտպանի՝ այսօր մենք չունենք գրագետ հասարակություն, ու շատերն առաջնորդվում են ամբոխի հերոսը դառնալու մոլուցքով:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս