Բաժիններ՝

«Հիմա «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի լավագույն թիմն է». Մաուրիցիո Սարի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մամուլի ասուլիսի ժամանակ կոմպլիմենտներ է շռայլել մոտակա մրցակցի՝ «Մանչեսթեր Սիթիի» հասցեին, և գնահատական է տվել ընթացիկ մրցաշրջանում լոնդոնցիների հեռանկարների վերաբերյալ:

«Հիմա, ըստ իս, «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի լավագույն թիմն է: Գվարդիոլան երրորդ մրցաշրջանն է անցկացնում ԱՊԼ-ում: Տվյալ պահին ես չեմ կարծում, որ «Չելսին» կարող է դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն: Մենք կարող ենք այս մրցաշրջանում պայքարել թոփ-4-ի համար, բայց ոչ ավելին: Մենք ինչ-որ բան, անխոս, կարող ենք հաղթել: Բայց ԱՊԼ-ն «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև պատերազմի տարածքն է»,- մարզչին է մեջբերում Reuters-ը:

Հանդիպումը «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև տեղի կունենա փետրվարի 10-ին:

«Քաղաքայիններն» առաջին հորիզոնականը կիսում են «Լիվերպուլի» հետ, չնայած «կարմիրները» մեկ խաղ քիչ են անցկացրել: «Չելսին» չորրորդ հորիզոնականում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս