
«Ռեալը» կարող է օգտագործել Իսկոյին Ազարի վերաբերյալ բանակցություններում

Կիսապաշտպանը կարող է դառնալ լոնդոնցիների հետ գործարքի մի մասը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մադրիդի «Ռեալը» կարող է «Չելսիի» հետ բանակցություններում օգտագործել Իսկոյին, որպեսզի գցի «կապույտների» վինգեր Էդեն Ազարի գինը:
Հայտնի է, որ Իսկոն գործնականում չի ստանում խաղային պրակտիկա այն պահից, ինչ գլխավոր մարզչի պաշտոնին է նշանակվել Սանտյագո Սոլարին:
Հաղորդվում է, որ ակումբը և ֆուտբոլիստը դեմ չեն այդպիսի գործարքին, հարցը մնում է այն, թե արդյո՞ք «Չելսիում» կցանկանան ստորագրել իսպանացուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսկոն վնասվածքի պատճառով չի մասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը