Բաժիններ՝

Սուլշերը դարձավ ԱՊԼ-ի ամսվա մարզիչ. նման բան վերջին անգամ եղել էր Ֆերգյուսոնի օրոք

Վերադարձ լավագույն ավանդույթներին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը դարձավ ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչը:

Վերջին անգամ մանկունյանցիների մարզիչն արժանացել էր նման տիտղոսի 2012 թվականին, և դա Սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր, ով ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ խորհրդատվություններ է անցկացրել Սուլշերի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերից առաջ:

«Անկեղծորեն ասած, ես մի փոքր դեմ եմ անհատական մրցանակներին թիմային սպորտաձևերում: Բայց դա նշանակում է նաև, որ մենք եղել ենք ամսվա լավագույն թիմը, որովհետև այդ կարգավիճակը նույն նշանակությունն ունի և՛ ֆուտբոլիստների համար, և՛ ակումբի աշխատակիցների համար»,- նորվեգացուն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Դեկտեմբերի 19-ին Սուլշերը նշանակվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Այդ ժամանակվանից թիմն անցկացրած 10 խաղերից 9-ում հասել է հաղթանակի, իսկ 1-ում՝ ոչ-ոքի արդյունքի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս