Բաժիններ՝

««Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Մեսսիին». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ-Մարիա Բարտոմեուն նշել է, որ կատալոնական ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող լիոնել Մեսսիի հետ: Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

«Հավատում եմ, որ Վալվերդեն կշարունակի աշխատել «Բարսելոնայում»: Նա վստահում է իր խաղացողներին: Սա իր երկրորդ մրցաշրջանն է ակումբում, և նպատակը բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելն է: Սակայն ես վստահում եմ Էրնեստոյին և հույսս դնում եմ նրա վրա, եթե նույնիսկ «Բարսելոնան» ոչինչ չհաղթի:

Մեսսի՞ն: Իհարկե, մենք կառաջարկենք նրան նոր պայմանագիր, դա անխուսափելի է: Մենք ամեն ինչ կքննարկենք Մեսսիի հետ: Հուսով եմ՝ նա կշարունակի աշխատանքը մեզ հետ, չէ՞ որ Մեսսին «Բարսելոնայի» միակ խաղացողն է, ով հավերժ կապված կլինի մեզ հետ»,- Բարտոմեուին է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս