
«Կառավարության ներկայացված ծրագիրը բարձր լեգիտիմություն չունի». Նաիրա Զոհրաբյան

«Տնտեսական հեղափոխության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ կառավարության բարձր լեգիտիմությունն անձամբ Նիկոլ Փաշինյանինն է, սակայն միայն բարձր լեգիտիմությամբ տնտեսական հեղափոխություն անել հնարավոր չէ, իսկ ամենամեծ վստահությունը ժամանակի ընթացքում սպառվում է:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ կառավարության ներկայացված ծրագիրը բարձր լեգիտիմություն չունի և հիմնական տնտեսական խնդիրներին լուծում չի տա: Նա մտավախություն հայտնեց, որ հանրությունը կամաց-կամաց կորցնի հավատը:
Ն.Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ի նպատակը տնտեսական հեղափոխությանն աջակցելն է, ներկայացրել են առաջարկներ, որոնց արձագանքից է կախված լինելու ԲՀԿ քվեարկությունը, եթե արձագանք չլինի, դեմ են քվեարկելու: