«Ափսոս էր երեխան… Ներողություն՝ ափսոս էր կառավարության ծրագիրը». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ափսոս էր երեխան…
Ներողություն՝ ափսոս էր կառավարության ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր ու սրտակեղեք։
Այն միայն հուզիչ էր։

Փաստարկված քննադատությանն ի պատասխան՝ էմոցիոնալ, հանրահավաքային տեքստերով վարչապետը շրջանցեց կառավարության ծրագրի կոնկրետ կետերի, կոնկրետ ուղղությունների վերաբերյալ հնչեցված կարծիքներն ու մտահոգությունները։ Դիսկուրսը, որը վարչապետի ելույթով պետք է եզրափակվեր, որով պետք է արձանագրվեր անցած երեք օրերին հնչած տեսակետների վերաբերյալ հետադարձ կապը, վերածվեց մենախոսության։

Տպավորություն էր, որ այդ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը շտապում էր որևէ փողոց փակելու։ Նա փողոցի օրինակով Ազգային ժողովում տեսանելիորեն մեծացրեց իշխանության և ընդդիմության միջև իշխանության իսկ կողմից կառուցված բարիկադը։

Իշխանության հռետորաբանության ու մտածողության մեջ հեղափոխականությունը դեռևս չի անցել։ Իշխանության աշխարհայացքն ու տեսլականը դուրս չի եկել «սև-սպիտակի» տարանջատման տրամաբանությունից։

Իշխանությունը դեռևս զբաղված է ներքին թշնամու փնտրտուքով։

Իշխանությունը որոնում ու թշնամիներ է գտնում ամենուր՝ ի դեմս ցանկացած այլակարծություն արտահայտողի։ Իշխանությունը շարունակում է անհանդուրժողականությունը ցանկացած մտքի, գաղափարի նկատմամբ, որը չի աստվածացնում հեղափոխությունը։

Ափսոս էր երեխան…

Ներողություն՝ ափսոս էր կառավարության ծրագիրը։

Մնացածի մասին՝ հաջորդիվ»։

Ափսոս էր երեխան…Ներողություն՝ ափսոս էր կառավարության ծրագիրըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր ու…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Donnerstag, 14. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս