
Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա. եղանակը առաջիկա օրերին

Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Հանրապետության տարածքում`
Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։