Բաժիններ՝

Ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել

Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը սակայն ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել:

Օրեր անց` մարտի 18-ի երեկոյան, Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բջջային հեռախոս էին հափշտակել: Երկու դեպքով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեր էին ստացվել: Բացահայտման աշխատանքներին միացել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և հետևողական աշխատանքը դրական արդյունք տվեց:

Ստացված տեղեկություններն իրացնելով, մարտի 29-ին, Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ Մխիթար Միքայելյանը: Նա քրեակատարաղական հիմնարկից վերջերս համաներմամբ էր ազատվել: Մխիթար Միքայելյանը ձերբակալված է: Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031