
Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. Հարկադիր ծառայություն. tert.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնում Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթը կարճվել է, և կիրառված արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով, այն է՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն»,- ասված է Հարկադիրի պատասխանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: