«Մայիսյան տոներն արժևորելը ուժեղ պետություն ստեղծելու ճիշտ հիմք է: Առավել կարևորում եմ Շուշիի գրավումը, քանի որ այն մեզ հոգեբանական առավելություն տվեց թշնամու նկատմամբ, հաղթանակի հավատ, վստահություն ներշնչեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գևորգ Տեր-Գևորգյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վրդովվեց շրջանառվող արտահայտություններից, թե ինքը հողերը հանձնում է, Ղարաբաղը ծախում է: Ըստ նրա՝ մարդիկ, որ երկիրը թալանել ու ծախել են, բարոյական իրավունք չունեն որևէ բանում մեղադրելու:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:
«Վճռաբեկ դատարանը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ չի շփվում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ընտրված նախագահ Զելենսկուն շնորհավորանք չի ուղարկել Հաղթանակի օրվա առթիվ, որը նա ավանդաբար հղում է ԱՊՀ-ի երկրներին ղեկավարներին, որովհետեւ նա դեռեւս պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը:
ԱԱԾ-ն, այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության հետ, այդ խնդիրները պահում է հսկողության ներքո:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների հետ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 8-ին Փարիզում գլխավորել է Ֆաշիզի դեմ հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված արարողությունը:
«Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց,- Եվ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները»։
«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի։ Մենք կրակոցներ ենք ունենում անենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում:
Հայաստանում մայիսի 9-ի եռատոնի միջոցառումներին հաջորդող օրը՝ մայիսի 10-ը, աշխատանքային է
Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման եւ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքները, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները:
Այսօրվա ԱԺ նիստի օրակարգի հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն էր, որ զեկուցեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը։ Վերջինս ներկայացրեց, որ ներկայացված նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը «Վարչական […]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երկու ֆորմատ կա, որտեղ ես շաբաթական երկու անգամ քննարկումների եմ մասնակցում՝ վարչության նիստ և նախաձեռնող խումբ:
Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 16%-ով, մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ Էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27%-ով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իմ շփումներում ԵՄ մեր գործընկերների հետ նաև ասել եմ, որ ճիշտ կլինի, որ այդ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղեն, չայլակերպեն տարբեր իրավիճակներում, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումների վերաբերյալ մտահոգիչ լուրեր են շրջանառվում, ՀՀ ԱԳՆ-ն էլ հստակ պատասխաններ չի տալիս:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ միջուկային զենք հայտնվի Իրանում, որը հայտարարել է «միջուկային գործարքի» պարտավորություններից մասնակիորեն հրաժարվելու մասին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն:
Մինսկի խմբի շրջանակներում որևէ նոր փաստաթղթի ստորագրման հարց օրակարգում չկա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք օրակարգում նոր փաստաթղթի ստորագրման հարց կա, ի՞նչ ձևաչափով է դա լինելու, արդեն ձեռնարկվե՞լ են կոնկրետ քայլեր, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հրապարակավ չի բացառել Արցախյան հակամարտությանը վերաբերող նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
Մայիսին վերջին Թուրքիայից Ռուսաստան է մեկնելու մոտ 100 զինվորական, որպեսզի մասնակցեն վերապատրաստման դասընթացների: Նպատակը Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շահագործման հմտությունները յուրացնելն է։
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է տասի, տուժել է 20 մարդ:
Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:
Անհայտ վանդալները Հաղթանակի օրվա նախօրյակին պղծել են խորհրդային ազատարար զինվորների հուշարձանը Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում:
Հեղափոխությունից 1 տարի անց․ տնտեսական հեղափոխության չափումները. Քննարկում:
Ոչ ոք հայտնի՝ ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների և Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների պատմությունից հետո չի էլ կասկածում, որ այդ հարցերը լուծվում են վարչապետի կաբինետում՝ վերջինիս անմիջական ցուցմամբ, բայց չի կարելի հրապարակային ինքնախոստովանական ցուցմունք տալ այդ թեմայով։