
«ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն». Դավիթ Տոնոյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն: Այս մասին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: «Ես իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն, բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ խնդիրներ չառաջանան»,-ասել է նա:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Տոնոյանը գնահատում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքին իրավական աստիճան տալու ստորագրահավաքը, նախարարը պատասխանեց, որ դա ավելի շատ քաղաքական գործընթաց է: «Գնահատական չէի ուզենա տալ, բայց իմ սրտում այդ ամենը կա»,-հավելել է նա: