
«Հոկտեմբերի 2-ն իմ անձնական պատասխանատվությունն է». Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երկու ֆորմատ կա, որտեղ ես շաբաթական երկու անգամ քննարկումների եմ մասնակցում՝ վարչության նիստ և նախաձեռնող խումբ: Այդ քննարկումներն այդպիսի հարթակ են, որ ազատ հաղորդակցվենք, տարբեր որոշումներ քննարկենք և լուծենք: Այս 100 փաստերի հեղինակն այն քաղաքական թիմն է և կառավարությունը, որ այսօր երկրում գործում է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով քաղաքական որոշումները միանձնյա կայացնելու և որևէ այլ տեսակետ չընդունելու հանգամանքը, ինչի ականատեսը հանրությունը եղել է կառավարության նիստերի ժամանակ:
Ըստ նրա՝ հեղափոխությունը եղել է թիմային աշխատանքի արդյունք, և երկիրը կառավարվում է թիմային աշխատանքի սկզբունքով: Սակայն, նշեց Փաշինյանը, եղել են դեպքեր, որ ինքն անձնական պատասխանատվություն է վերցրել, օրինակ՝ հոկտեմբերի 2-ին:
«Եթե մենք փորձեինք ժողով անել, բանը բանից կանցներ»,- ասաց նա:
Ն. Փաշինյանի կարծիքով՝ երկրի ղեկավարը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ և պատասխանատվություն վերցնել իր վրա: