 
                        Վիեննայում վանդալները Հաղթանակի օրվա նախօրյակին ներկ են լցրել խորհրդային զինվորների հուշարձանին
 
                                    Անհայտ վանդալները Հաղթանակի օրվա նախօրյակին պղծել են խորհրդային ազատարար զինվորների հուշարձանը Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում: Մայիսի 8-ին կարմիր ներկ են լցրել հուշարձանի առջեւի պատվանդանի վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Դա հուշարձանի նկատմամբ վանդալիզմի արդեն երկրորդ ակտն է երկու շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, հուշարձանի ճակատամասին սեւ ներկ էին լցրել: Դրանից հետո Ավստրիայի կումունալ ծառայությունները մաքրել էին հուշարձանը:
Ինչպես մայիսի 8-ին հայտնի է դարձել ՏԱՍՍ-ին, Ավստրիայի ոստիկանությունում խոստացել են մաքրել հուշարձանի ներկը եւ այն պատշաճ վիճակի բերել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        