Բաժիններ՝

Բեռնատար ավտոմեքենաների նկատմամբ մինչև 2018թ. օգոստոսի 31-ը կիրառված տուգանքները կներվե՞ն

Այսօրվա ԱԺ նիստի օրակարգի հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն էր, որ զեկուցեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը։

Վերջինս ներկայացրեց, որ ներկայացված նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 150.3 հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից։

Խոսքը վերաբերում է բեռնատար մեքենաներին, որոնց նկատմամբ որոշակի ժամանակահատվածում տեսչության կողմից սպոնտան կիրառվել էին տուգանքներ անցած տարի։

2-րդ մասը մարդատար տաքսի ավտոմեքենայի լիցենզիայի համար մինչև 2019թ. հունվարի 1-ը պետական տուրքի մասով պարտավորություններ ունեցող անձանց պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից ազատելու մասին է, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվի պետական տուրքի մայր գումարը։

Նախարարը նշեց, որ խոսքը շուրջ 47 միլիոն 400 հազար դրամի չափով տուգանքների մասին է, իսկ ժամկետը նշված է մինչև 2018թ. օգոստոսի 31-ը, քանի որ դրանից հետո այդ տուգանքները պարզապես չեն կիրառվել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս