«ԵՄ մեր գործընկերները չեն բացահայտում իրենց բանակցությունների, քննարկումների բովանդակությունը». Փաշինյան

«Եվրամիություն-Ադրբեջան բանակցությունները, իհարկե, առնչություն ունեն մեզ հետ, բայց դա ուղիղ առնչություն չունի: Իմ շփումներում ԵՄ մեր գործընկերների հետ նաև ասել եմ, որ ճիշտ կլինի, որ այդ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղեն, չայլակերպեն տարբեր իրավիճակներում, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումների վերաբերյալ մտահոգիչ լուրեր են շրջանառվում, ՀՀ ԱԳՆ-ն էլ հստակ պատասխաններ չի տալիս: Քանի որ, ըստ Սահմանադրության, արտաքին քաղաքականության պատասխանատուն դուք եք, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը, որքանո՞վ են այդ ձևակերպումները համահունչ Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ հարցն ուղղեցինք Փաշինյանին։

Ըստ նրա՝ մնացածը ԵՄ և Ադրբեջանի բանակցություններն են, իսկ ՀՀ կառավարությունը հույս ունի, որ այդտեղ սկզբունքային մոտեցում կլինի:

Մեր ճշտմանը, թե եվրոպական կողմից հավաստիացում եղե՞լ է, որ այդ սկզբունքները չեն աղավաղվի, Ն. Փաշինյանը պատասխանեց.

«Իրենք, բնականաբար, չեն բացահայտում իրենց բանակցությունների, քննարկումների բովանդակությունը, ինչպես մենք ուրիշների առաջ չենք բացահայտում մեր բանակցությունների տեքստերը: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, պրոբլեմ չի լինի: Չի հասկացվի, եթե այլ կերպ լինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031