Թուրք զինվորականները կվերապատրաստվեն Ռուսաստանում

Մայիսին վերջին Թուրքիայից Ռուսաստան է մեկնելու մոտ 100 զինվորական, որպեսզի մասնակցեն վերապատրաստման դասընթացների: Նպատակը Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շահագործման հմտությունները յուրացնելն է։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնի է, այդ համակարգերը Ռուսաստանը Թուրքիային մատակարարելու է 2019-ի ամռանը։ Ռուս-թուրքական գործարքի պատճառով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Թուրքիայի ձեռք բերի այդ համակարգերը։

Թուրքական աղբյուրը չի տեղեկացնում, թե դասընթացները որքան են տևելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031