
Ամանորյա թխվածքաբլիթներ «Ձմեռ պապ»

Բաղադրիչներ
1. Կլոր թխվածքաբլիթներ – 12 հատ
2. Վանիլային ջնարակ – 450 գ
3. Սպիտակ կոնֆետներ՝ աչքերի համար – 24 հատ
4. Կարմիր կոնֆետներ՝ քթի համար – 12 հատ
5. Կարմիր շաքարավազ՝ զարդարելու համար
6. Կոկոսի քերուկ – 50 գ
7. Փոքր մարշմելոուներ – 12 հատ
8. Ուտելի մարկեր
Պատրաստման եղանակը
1. Քիթը և աչքերը ջնարակով կպցնել թխվածքաբլիթներին:
2. Թխվածքաբլիթների վերին 1/3 հատվածը պատել ջնարակով, վրան կարմիր շաքարավազ շաղ տալ՝ ներքևում թողնելով բարակ սպիտակ շերտ:
3. Թխվածքաբլիթների ստորին 1/3 հատվածը պատել ջնարակով և շաղ տալ կոկոսի քերուկը:
4. Մարշմելոուները դնել թխվածքաբլիթների գագաթին:
5. Ուտելի մարկերով Սանտային ժպիտ նկարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը