Բաժիններ՝

Փխրուն թխվածքաբլիթներ՝ ընդամենը 3 բաղադրիչներից

Բաղադրիչներ

1. Ալյուր – 260 գ
2. Կարագ – 180 գ
3. Շաքարավազ – 150 գ

Պատրաստման եղանակը

1. Փափուկ կարագը խառնել շաքարավազի հետ:

2. Այնուհետև ավելացնել ալյուրը, փշուրանման զանգված ստանալ:

3. Փափուկ խմոր հունցել:

4. Խմորը պատել շաքարավազով, փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպե դնել սառնարանում:

5. Այնուհետև խմորը 1 սմ հաստության մասերի կտրատել և դնել յուղաթղթով պատված տապակի վրա:

6. Թխել 180 աստիճան ջեռոցում 20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս