Բաժիններ՝

Հրդեհ՝ Վեդիում գործող բենզալցակայանում. դեպքի վայր է մեկնել հրշեջների երկու մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 16:48-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոտակայքում այրվում է գործող բենզալցակայան:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի թիվ 43/2 հասցեում գտնվող բենզալցակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել են բենզալցակայանի կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և 1 գմ էլեկտրական մալուխ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031