Բաժիններ՝

Ողբերգական դեպք՝ Մարտունում. տներից մեկում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ նա ծխախեղդ է եղել. Shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոցի տներից մեկի բնակարանում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Մանվել Խլխաթյանի դին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տան փայտե վառարանից կրակ է արտանետվել, որի հետևանքով ծխացել է և մասամբ այրվել է տան հատակը և գույքի որոշ մասը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ առաջացած ծխի հետևանքով էլ վերջինս մահացել է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031