Բաժիններ՝

Կանադայի գլխավոր նահանգապետը պետական բարձր պարգևներ է հանձնել 2 հայի

Կանադայի գլխավոր նահանգապետ Ժուլի Պեյետը պետական բարձր պարգև` «Կանադայի շքանշան» է հանձնել ազգությամբ հայ Արշավիր Գյունջյանին և Գուրգեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է Կանադայի գլխավոր նահանգապետի պաշտոնական կայքը:

Կանադայի գլխավոր նահանգապետ Ժուլի Պեյետը «Կանադայի շքանշան» է հանձնել 120 մարդու:

Արշավիր Գյունջյանը պետական բարձր պարգևի է արժանացել Կանադայում և արտերկրում հայկական մշակույթի ճանաչման և զարգացման գործում ունեցած ավանդի համար: Գուրգեն Սարգսյանին պարգևը տրվել է հայ համայնքում որպես գործարար և կրթության ոլորտի առաջատար ծավալած գործունեության համար:

«Կանադայի շքանշանը» հիմնադրվել է 1967թ., և հանդիսանում է երկրի բարձրագույն պարգևներից մեկը, որը հանձնվում է գլխավոր նահանգապետի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս