Բաժիններ՝

«Գումբութ» կոչվող սարալանջի հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 42 փրկարար ծառայող

Դեկտեմբերի 29-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 42 փրկարար ծառայող (4 օժանդակ տեխնիկա):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին: Այրվել են 10 հա խոտածածկույթ և 40 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։

Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 39 փրկարար ծառայող: Դեկտեմբերի 26-ին 25-30 հա տարածքում հայտնաբերվել են ծխացող օջախներ (կոճղեր):

Դեկտեմբերի 27-ին հրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Հրդեհի մակերեսը կազմել է 40 հա տարածք: Դեկտեմբերի 28-ին հայտնաբերվել է 4 ծխացող օջախ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս