
Օդանավի ուղեկցորդուհին օգտակար խորհուրդներ է տվել ճանապարհորդներին

Հայտնի ավիաընկերության ուղեկցորդուհին մի քանի խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին, որոնք կբարելավեն նրանց արձակուրդի որակը: Այդ մասին հայտնել է Travel and Leisure-ը:
Օդանավի ուղեկցորդուհի Լորեն Գիլֆոյլը խորհուրդ է տալիս թռիչքից առաջ մի քանի ժամանոց ֆիլմեր, սերիալներ եւ շոուներ ներբեռնել՝ օդանավակայանում քաոսից շեղվելու համար:
Չմոռանաք լիցքավորման լրացուցիչ սարք վերցնել գաջեթի համար: Չէ որ կորցված ուղեբեռից ավելի վատ կարող է լինել միայն նստած հեռախոսը: Լորենը խորհուրդ է տալիս թռիչքից առաջ զբաղվել ֆիզկուլտուրայով, առանձնապես, եթե պետք է հեռավոր երկրներ թռչել: Մարմնամարզությունը կբարելավի արյան շրջանառությունը եւ կմեղմացնի տհաճ զգացողությունները:
Ուղեկցորդուհին ընդգծում է արձակուրդին հարմար հագուստի եւ կոշիկների կարեւորությունը: Չպետք թռչել անհարմար կոշիկներով եւ նեղ զգեստով: Հագեք այն, ինչի մեջ 16 ժամ հարմար կանցկացնենք ինքնաթիռում: Նա խորհուրդ է տալիս քնել թռիչքի ժամանակ: Դա հեշտ կլինի անել աղմուկը չեզոքացնող ականջակալների առկարության դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: