Բաժիններ՝

Ալլա Պուգաչովան նկարահանվել է ամանորյա ֆիլմում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան նկարահանվել է բլոգեր եւ հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեեւայի ամանորյա ֆիլմում: Այդ մասին երգչուհին հայտնել է իր Instagram-օգտահաշվում։

Պրիմադոննայի խոսքով՝ Իվլեեւան նկարահանել է ուրախ ու թեթեւ ֆիլմ: «Գնացքային Նոր տարի» անվանումը կրող հոլովակը հրապարակված է YouTube-ում:

Արտիստուհին մարմնավորում է ինքն իրեն. նշանավոր հյուրերին հյուրասիրում է տոնական ճաշատեսակներով, շփվում ու կատակում է հյուրերի հետ: Ըստ սյուժեի, Իվլեեւան գնացքի նույն վագոնում հայտնվում էՄաքսիմ Գալկինի եւ բլոգեր Կիեւստոների հետ:

Նրանք խաղում են սովորական մարդկանց դերեր: Լույս հունվարի 1-ի գիշերը հերոսներից յուրաքանչյուրը ցանկություն է պահում եւ Ամանորին դրանք կատարվում են: Այսպես, Գալկինի հերոսը հայտնվում է դղյակում՝ հայտնիների շրջանում, իսկ նրա կինը դառնում է Պուգաչովան: Կինոնկարին նաեւ մասնակցել են հումորիստ Գարիկ Խառլամովը, երգիչ Արթուր Պիրոժկովը, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը եւ ուրիշներ: Դեկտեմբերի 25-ին հրապարակման պահից YouTube-ֆիլմը հավաքել է ավելի քան 1,8 մլն դիտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս