
Տոլմայի ամենաօրիգինալ բաղադրատոմսը՝ Ամանորին ընդառաջ

Բաղադրիչներ
1. Կաղամբ – 1 կգ
2. Եփած բրինձ – 100 գ
3. Մաղադանոս և սամիթ – 10 գ
4. Սոխ – 2 հատ
5. Թթվասեր
6. Կարագ – 2 ճ/գ
7. Աղ, աղացած սև պղպեղ
8. Ձուկ (աղացած միս) – 400 գ
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը խաշել մինչև կիսաեփ լինելը, թերթիկները առանձնացնել:
2. Սոխը մանր կտրատել և տապակել:
3. Ձկան աղացած միսը խառնել բրնձի, տապակած սոխի հետ, համեմել աղով և պղպեղով, խառնել:
4. Կաղամբի թերթիկների վրա լցնել ստացված զանգվածից և փաթաթել:
5. Տոլմաները երկու կողմից տապակել կարագով, լցնել թթվասերի սոուսը և 8-10 րոպե թխել ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը