Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթին» Անգլիայի լավագույն թիմն է». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծիք է հայտնել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանության վերաբերյալ, որտեղ իր թիմն ուժերը կչափի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Այս օրերը ֆանտաստիկ օրեր կլինեն Մանչեսթերի համար: «Սիթին» Անգլիայի լավագույն թիմն է, բայց մենք վստահ ենք, որ կհասնենք եզրափակիչ: Իհարկե, մենք նրանց շատ ենք հարգում, և ինչպես ես ասել էի անցյալ անգամ՝ դերբիից հետո, իմ կարծիքով՝ նրանք դեռ լավագույնն են:

Ավելի վաղ մենք ցույց տվեցինք, որ կարող ենք խնդիրներ ստեղծել նրանց համար: Կարծում եմ՝ կլինի երկու ֆանտաստիկ խաղ»,- Սուլշերին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031