Բաժիններ՝

Բրեդ Փիթը եկել է Ջենիֆեր Էնիսթոնի տանը կազմակերպված Սուրբծննդյան երեկույթին

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը եկել է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի տանը կազմակերպված Սուրբծննդյան երեկույթին, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին: Այդ մասին հայտնել է People-ը:

Ջենիֆերը միշտ սիրում էր տոնածառը զարդարելու ամենամյա տոնը, ինչպես եւ Սուրբ ծնունդը: Ուստի, սովորականի նման, նրա մոտ հավաքվել էր մեծ ընկերախումբ,-պատմել է հրատարակության աղբյուրը:-Ինչ վերաբերում է Փիթին, ապա նրանք շփվում են եւ ընկերական հարաբերություններ են պահպանում:

Բացի հոլիվուդյան աստղից, Էնիսթոնի տանը կազմակերպված երեկույթին եղել են Գվինեթ Փելթրոուն, Քեյթ Հադսոնը, Ջիմմի Քիմմելը եւ ուրիշներ: Փետրվարին Բրեդ Փիթը նաեւ եկել էր շնորհավորելու նախկին կնոջ 50-ամյակը:

Այն նշել են Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում:

Դերասաններն ամուսնացած են եղել 2000-ից մինչեւ 2005 թվականը, քանի դեռ Փիթը «Միստր եւ միսիս Սմիթները» մարտաֆիլմի նկարահանման հրապարակում չէր հանդիպել Անջելինա Ջոլիին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս