Բաժիններ՝

ԱՄՆ-ի կոնգրեսականները պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները երկրի 2020 թվականի պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով։

Համաձայեցված ռազմական բյուջեն ներառում է 300 մլն դոլար օգնություն Ուկրաինային, ինչը հետեւում է դեկտեմբերի 9-ին Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից հրապարակված փաստաթղթից: Միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրագործմանը:

Նախագիծը նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում է հաշվետու լինել Ռուսաստանի զսպման միջոցառումների մասին: «Ազգային պաշտպանության ռազմավարությունն ընդունում է, որ ներկայում մենք լուրջ մրցության մեջ ենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Մեր մրցակիցները ցանկանում են խախտել միջազգային կարգը եւ ազդեցություն ձեռք բերել: Ուստի ազգային պաշտպանության 2020 ֆինասնական տարվա բյուջեի նախագիծը ներառում է միջոցներ, որոնք կոչված են օգնել մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,- նշվում է փաստաթղթում: Բյուջեում «Ռուսաստանի զսպմանը» լրացուցիչ հատկացված է 734 մլն դոլար:

Բացի այդ, նախագծի համաձայն, ԱՄՆ-ին արգելված է Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառել՝ Անկարային C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կապակցությամբ:

Սպասվում է, որ բյուջեի նախագիծը կընդունվի մինչեւ 2019 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս