«Իսկ ինչո՞ւ վաղ թոշակի չեք ուղարկում Գլխավոր դատախազին և Հաշվեքննիչ պալատի նախագահին». Անի Սամսոնյան

Սա ընդամենը նախագիծ է, որը նպատակ ունի հեռացնել Սահմանադրական դատարանի հին անդամներին և նրանց տեղը  լրացնել այս իշխանության համար նոր և վստահելի անդամներով, բայց սա չի նշանակում, որ մենք բարեփոխելու ենք համակարգը, կամ այդ ՍԴ-ն լինելու է անաչառ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Այս տրամաբանությամբ ժողովրդի գրպանից ձեր և ժողովրդի կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը մեզ համար անընդունելի է և սրանով դուք լուծելու եք միայն քաղաքական խնդիր»,- ասաց  Սամսոնյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե դատավորները կատարել են իրավախախտումներ, ապա նրանց պետք է հեռացնել, իսկ իշխանությունը անում է հակառակը, խրախուսում է և դարձնում «էլիտար կենսաթոշակառու»՝ դեռ կենսաթոշակի տարիքը չլրացած։

«Եթե դուք ասում եք, որ այս դատավորները վնասել են մեր պետականությանը, այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է պետությունը նրանց ձեռք մեկնում և թողնում, որ պատվով հեռանան»,- ասաց  Սամսոնյանը՝ ընդգծելով, որ եթե պետությունն այս մարդկանց համարում է հին համակարգի մարդիկ, ապա հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ նման նախագիծ չի բերվում Հաշվեքննիչ պալատի նախագահի և Գլխավոր դատախազի համար։

Սամսոնյանը նաև ընդգծեց, որ դեմ է, որպեսզի իր վճարած հարկերով այս դատավորները ստանան վաղ կենսաթոշակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031