Չիլիի օդուժի ինքնաթիռը՝ 38 մարդկանցով, կորել է ռադարներից
Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում գտնվում է 38 մարդ, կորել է ռադարներից Անտարկտիդա թռիչքի ժամանակ: Այդ մասին հայտնել է հանրապետության ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռը ռադիոկապը կորցրել է Երեւանի ժամանակով դեկտեմբերի 10-ին ժամը 01:13-ին, երբ Պունտա Արենաս քաղաքի ռազմաօդային ռազմակայանից ուղեւորվում էր նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի անվան անտարկտիդյան բազա, ասված է հաղորդագրության մեջ: ՌՕՈւ-ի տվյալներով « Hercules C130 օդանավում գտնվում է 38 մարդ, որոնցից 17-ն անձնակազմի անդամներն են, 21-ը՝ ուղեւորներ»:
Օդանավում գտնվող անձնակազմը պետք է ստուգեր այն խողովակաշարը, որով վառելիք է մատակարարվում բազային:
Ինքնաթիռի որոնմանը ներգրավվել են ռազմաօդային ուժերը եւ որոնողափրկարարական ծառայությունները: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան հայտնել է, որ ուղեւորվում է Սերիլիոս մայրաքաղաքային կոմունայի ռազմաօդային բազա, որտեղ տեղավորված է հանրապետության ՌՕՈւ-ի հրամանատարությունը, կորած ինքնաթիռի հետ կապված իրադրության մոնիթորինգի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: