
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխազդեցության մասին հարցերը

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է քննարկումների, հանդիպումների շարքը։ Այս անգամ հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման շրջանակներում կազմակերպվեց հանդիպում Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրող, Ադրբեջան այցելած Էդգար Էլբակյանի և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկրանի հետ։
Քննարկումը մասնագիտական դիտարկումներից, երկու ժողովուրդների միջև հարաբերությունների փոխազդեցությունից զատ, համեմված էր նաև Է. Էլբակյանի Ադրբեջանի այցից տպավորությունների և ընկալումների մասին պատմություններով։
Փորձագետները իրենց կարծիքները եզրափակեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների և շփումների վերաբերյալ կանխատեսումներով։
Հանդիպումն ավարտվեց մասնակիցների հետ հարցուպատասխանով։
https://www.facebook.com/armeniafirst/photos/a.341491506794926/432176721059737/?type=3&theater