Բաժիններ՝

Ռուսաստանցի ֆուտբոլիստները Մունդիալին կարող են մասնակցել պայմանով

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է իրավունք ստանալ մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնությանը:

Այս մասին գրում է Sport24-ը: Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավար Ջոնաթան Թեյլորը խոսել է Ռուսաստանի որակազրկման մասին և անդրադարձել ֆուտբոլի ընտրանու հնարավոր մասնակցությանը Մունդիալ-2022-ին:

«Եթե Ռուսաստանը հաղթահարի աշխարհի առաջնության որակավորման փուլը, ապա չի կարող ներկայանալ «Ռուսաստան» անվանմամբ, դրոշով և օրհներգով: Ամեն մի ֆուտբոլիստ պարտավոր է հատուկ ստուգում անցնել ՖԻՖԱ-ի հովանու ներքո»,-ասել է Թեյլորը:

Նախօրեին Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, Ռուսաստանին 4 տարով զրկել է միջազգային մրցաշարերին, Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, նրանց հաղթանակների դեպքում չի հնչի իրենց երկրի օրհներգը, երկիրը կզրկվի աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով 2012-2015 թվականներին փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստերի դրական արդյունքները:

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունը (ՌուսԱԴԱ) իր հերթին հավելել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե ՌուսԱԴԱ-ն չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս