Բաժիններ՝

Ցուցարարներն ավտոբուսների յոթ հավաքակայան են արգելափակել Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ զանգվածային գործադուլի մասնակիցները դեկտեմբերի 10-ի առավոտյան սկսել են արգելափակել ավտոբուսների հավաքակայանների աշխատանքը Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում: Այդ մասին Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչությունը (RATP) հայտնել է իր Twitter-ում։

«Այս առավոտյան մեր յոթ հավաքակայաններն (25-ից) արգելափակված են, մյուսներն աշխատում են ընդհատումներով»,-նշել են ընկերությունում: RATP-ի տեղեկատվության համաձայն, ներկայում երթուղով ընթանում է չորս ավտոբուսներից մեկը: Տրանսպորտի վարչության ներկայացուցիչներն Իլ-դե-Ֆրանսի բնակիչներին հորդորել են այսօր այլ փոխադրամիջոցներից օգտվել նշանակման վայր հասնելու համար: Բացի այդ, Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) տվյալներով, ըստ գրաֆիկի, դեկտեմբերի 10-ին աշխատելու է հինգ TGV գերարագընթացիկ գնացքներից միայն մեկը, քաղաքամերձ Transilien հինգ էլեկտրագնացքներից՝ միայն մեկը եւ տարածաշրջանային տասը TER գնացքներից՝ երեքը:

Համընդհանուր մոբիլիզացիայի նոր օրվա կապակցությամբ, Sytadin ծառայության տվյալներով, խցանումները մայրաքաղաքի տարածաշրջանում ժամը 08:00-ի (Երեւանի ժամանակով 11:00-ի) դրությամբ հասել է 400 կիլոմետրի: Ճանապարհային բարդ իրադրություն է ստեղծվել Փարիզի օղակաձեւ ճանապարհի վրա, կուտակականգեր են դիտվում «Շառլ դե Գոլ» օդանավակայան տանող ճանապարհին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս