«Էդ մենակ դուք կարող եք գալ էստեղ միկրոֆոն ծռել, հա՞». Գևորգ Գորգիսյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե իրենք բռնելու են բոլոր կոռուպցիոներներին։
«Բա արեք. մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞, բա բռնեք։ Մի տասնյակի էլ բռնել, բաց եք թողել»,- ասաց Գորգիսյանը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մյուս պնդմանը, թե իրենք գնալու են բարեփոխումների՝ Գորգիսյանը հիշեցրեց դատավորների անկատար մնացած վեթինգը։
«Առաջարկեցինք վեթինգ, ասացիք՝ լավ բան է, եկեք անենք։ Առաջարկներ մտածեցինք, գիտելիքներ ներդրեցինք, հետո ասացիք՝ լավ, չենք անում, ուրիշ ձև հարցը կլուծենք։ Ճիշտ արեք, ժողովուրդ ջան, մենք հո չե՞նք ուզում, որ ոնց կա՝ էդպես էլ մնա, ուզում ենք, որ ճիշտ փոխվի, որովհետև սխալ ճանապարհը տանում է սխալ տեղ»,- ասաց Գորգիսյանը։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի մեջբերած՝ իրենց ստացած 71 տոկոս քվեին, ապա Գորգիսյան նկատեց, որ այդ 71 տոկոսը ստանալուց առաջ մարդկանց չեն ասել այն, ինչ անելու են։
«Դուք չեք ասել, որ էս բաժակը այ էստեղից վերցնելու եք ու դնեք այստեղ, դուք դրա համար չեք ստացել այդ 70 տոկոսը, և հիմա անում եք մի բան որը ձեզանից, միգուցե, չեն սպասում»,- ասաց պատգաավորը։
Խոսելով Ալեն Սիմոնյանի՝ «Միկրոֆոն եք ուզում ծռել, յութուբ եք ուզում ընկնել» ձևակերպման մասին էլ՝ Գորգիսյանը հավելեց,
«Էդ եթե ձեզ հետ համաձայն չենք, յութուբի խնդի՞ր ենք լուծում, էդ մենակ դուք կարող եք գալ էստեղ միկրոֆոն ծռել, հա՞»։
ԼՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ իրենք չեն ցանկանում, որ Սահմանադրական դատարանում ստեղծվի էնպիսի մի իրավիճակ, որ ՀՀԿ-ի կամակատարներին փոխարինեն «Իմ քայլի» կամակատարները։
Մանրամասները՝ տեսանյութում