«Աչքերիս նայեք… դու չպիտի ասես՝ ի՞նչ անեմ». Վիճաբանություն՝ Նաիրա Զոհրաբյանի և Համազասպ Դանիելյանի միջև
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց. «Ձեզ չի՞ հոգնեցրել այդ անտեղի պաթոսով լի կեղծիքը»։
Դանիելյանը Նաիրա Զոհրաբյանին խորհուրդ տվեց մի կողմ դնել ձեռքի հեռախոսն ու իրեն լսել, ապա շարունակեց. «Երեկ այս ամբիոնից իմ անունը տվեցիք՝ սուտ տարածելով, ես չուզեցի արձագանքել, փաստն այն է, որ ձեր վարորդի անկարգ վարքը քննարկման առարկա է եղել 12-հազարանոց ֆեյսբուքյան էջում, և երբ քննարկվում է, որ այսինչն ԱԺ պատգամավոր է, ես անտարբեր չեմ եղել, որովհետև ԱԺ հեղինակությունը կարևոր էր, ես չեմ նկարել, սուտ բաներ մի տարածեք»,- ասաց «իմքայլական» պատգամավորը։
Խոսելով Զոհրաբյանի մատնանշած կիսավեր վիճակում գտնվող դպրոցների և, մասնավորապես, Շատվանի դպրոցի մասին՝ Դանիելյանը շարունակեց.
«Դուք հիմա եկել եք, պաթոսախառը ներկայացնում եք դպրոցների վիճակը։ Սկսենք առաջինից՝ Շատվանի դպրոցում ես ամառ եմ անցկացրել՝ վերանորոգելով, ես այդ գյուղում մարդկանց եմ ճանաչում, իրենց թշվառությունն եմ տեսել, որովհետև նրանք աշխատում են նաև՝ որպես բատրակ»,- ասաց նա՝ այս անգամ Զոհրաբյանին կոչ անելով նայել իր աչքերի մեջ:
Ի պատասխան՝ Զոհրաբյանը տեղից արձագանքեց. «Դու չպիտի ասես՝ ինչ անեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում