ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019թ. Հունիսին, այն մշակվել է հատուկ Բանկի առավել ակտիվ վարկային քարտապանների համար, ովքեր ունեին չօգտագործված վարկային սահմանաչափ:
Ակցիայի 6 ամիսների ընթացքում հայտարարվեցին 12 հաղթողներ, ամեն ամիս 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 100 000 ՀՀ դրամ մրցանակ:
Հիշեցնենք, որ այն հաճախորդները, ովքեր ամենից հաճախ և ակտիվ օգտագործել են իրենց վարկային քարտերը՝ կատարել անկանխիկ վճարումներ կամ կանխիկացրել գումար վարկային քարտերով՝ առավելագույնս օգտագործելով իրենց վարկային սահմանաչափը Հայաստանում, արտերկրում կամ ինտերնետ հարթակում, դարձել են ակցիայի հաղթողներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես մշակում է իր հաճախորդների համար շահավետ և հետաքրքիր ակցիաներ, որոնք ուղղված են հաճախորդների մոտիվացիայի բարձրացմանը՝ Բանկի պրոդուկտներից ու ծառայություններից օգտվելիս:
Գործող ակցիաների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: